Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ժամանակն է գաղափարից անցում կատարել դեպի բիզնես

Ժամանակն է գաղափարից անցում կատարել դեպի բիզնես
04.07.2014 | 17:46

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը սկսել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը: Մրցույթը նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար: «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ), ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Մրցույթի շրջանակում հաղթողներին կտրամադրվեն ֆինանսական աջակցություն, մենթորների հետ կապեր հաստատելու հնարավորություն, տեխնոլոգիաների առևտրայնացման ռազմավարությունների մշակման և բիզնեսի զարգացման փորձի փոխանցում:

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2014թ. օգոստոսի 8-ն է: Գրանցման մանրամասներին ծանոթանալու համար հետևեք այս հղմանը:

«Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ: Մրցույթի կամզակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ